BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ադրբեջանը չի կարող Ղարաբաղում էսկալացիա սկսել առանց Ռուսաստանի լռելյայն համաձայնության

Ադրբեջանը չի կարող Ղարաբաղում էսկալացիա սկսել առանց Ռուսաստանի լռելյայն համաձայնության
04.03.2017 | 21:33

Ռուսաստանի ձեռքերում է ղարաբաղյան կարգավորման բանալին, չնայած գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու նրա ձգտումը նույնքան ուժեղ է, որքան և այդ խնդիրը լուծելու ցանկությունը՝ ասվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում։ Հոդվածագրի խոսքով, բանակցություններում այդպես էլ ձեռք չի բերվել առաջընթաց, իսկ հավանականությունը, որ այս տարի ռազմական գործողությունները կվերսկսվեն, դեռ շատ մեծ է։ Ադրբեջանի նպատակն է առնվազն հարցականի տակ դնել ստատուս քվոն, մինչդեռ Հայաստանի նպատակն է պահպանել իրավիճակն ինչպես կա։ Հայաստանի ու Ադրբեջանի չճկվող դիրքորոշումները փակուղի են տարել բանակցությունները, բայց կա նաև երրորդ վճռորոշ խաղացողը, որին պետք է հաշվի առնել՝ Ռուսաստանը։ Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները ակնհայտ են, հակամարտությունում Ռուսաստանի մոտիվացիան շատ ավելի բարդ է։ Stratfor -ի փորձագետը համարում է, որ այս երկու երկրների՝ ինչպես և նախկին ԽՍՀՄ մյուս երկրների հանդեպ, Ռուսաստանի հետաքրքրությունը իր ազդեցությունը պահպանելն է։ Հեղինակը համարում է, որ Ռուսաստանը «ընդհանուր առմամբ հաղթահարել է այդ խնդիրը Հայաստանում», սակայն ուզում է Բաքվին էլ ավելի մոտեցնել իրեն։ Նա շեշտում է, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է ունեցել, «և ոչ թե պաշտպանել իր հայ դաշնակիցներին՝ ռազմական ու քաղաքական առումներով»։

«Իրականում Ադրբեջանը չէր կարող շարունակել էսկալացիան առանց Ռուսաստանի գոնե լռելյայն համաձայնության։ Չնայած Մոսկվան միջամտել է, որ կանխի լայնածավալ հակամարտությունը, բայց ուղերձի բովանդակությունն այն էր, որ Բաքուն գործողությունների մեծ ազատություն ունի տարածաշրջանում ու որ Երևանը չի կարող ամբողջովին ապավինել Մոսկվային՝ իր անվտանգության երաշխավորման հարցում»,- գրում է վերլուծաբանը։
Հոդվածում նշվում է, որ ըստ լուրերի, Ռուսաստանն ուզում է առաջ մղել Լավրովի ծրագիրը, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների հանձնում Ադրբեջանին՝ Ռուսաստանի ղեկավարությամբ խաղաղապահների տեղակայման դիմաց։ Սակայն, հեղինակը նշում է, որ Հայաստանի կառավարությունը դեմ է այդ ծրագրին։ Ռուսաստանը երկու տարբերակ ունի՝ կամ Ադրբեջանին կանաչ լույս ցույց տա էսկալացիայի համար ու ճնշի Հայաստանին՝ զիջումների հասնելու համար։ Կամ էլ Մոսկվան կարող է օգտվել Հայաստանի կառավարությունում իր կապերից ՝ ազդեցություն գործելու համար։ Չնայած Ռուսաստանը սերտ կապեր ունի մի քանի կառավարական ֆիգուրների (այդ թվում` ԱԳՆ-ում ու ՊՆ-ում) ու քաղաքական ընդդիմության առաջնորդների հետ, որոնք կարող են ավելի լոյալ վերաբերել Ղարաբաղի հարցով ռուսական դիրքորոշմանը, բայց հայ հասարակությունը թույլ չի տա նման գործարք։


Ինչ վերաբերում է երկրորդ սցենարին՝ Ադրբեջանին էսկալացիայի հարցում կանաչ լույս ցույց տալուն, այն վտանգավոր է, քանի որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից, ու Ռուսաստանը չի կարողանա «վերահսկել բռնությունը Լեռնային Ղարաբաղում»։ «Հնարավոր է նաև այն, որ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանում տպավորություն ստեղծել, թե ինքը Հայաստանին դրդում է քաղաքական զիջումների, նույնիսկ եթե այդպես չէ։ Այդ դեպքում Լավրովի ծրագիրը Մոսկվայի համար բացում է հեռանկարներ, որոնք ենթադրում են Ադրբեջանի հետ ավելի սերտ ռազմական համագործակցություն ու զենքի վաճառքի գործարքներ, ավելի սերտ կապերի զարգացում Բաքվի հետ, չխաթարելով Հայաստանի կառավարության դիրքորոշումները։ Դա էլ կարող է ռիսկային լինել, քանի որ անորոշ ժամանակով քաղաքական ստատուս քվոյի պահպանումը Ադրբեջանի համար ձեռնտու չէ, այնպես որ Ռուսաստանը չի կարող շարունակել ձգձգել հարցը առանց որոշակի արդյունքների։ Դա հատկապես արդիական է, քանի որ մյուս տարածաշրջանային տերությունները՝ օրինակ Թուրքիան ու Իրանը, կարող են ավելի ակտիվանալ Կովկասում ու ի վիճակի լինել մարտահրավեր նետել Ռուսաստանի գերիշխանությանը»,- ասվում է հոդվածում։
Ամփոփելով՝ վերլուծաբանը նշում է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ենթակա է տատանումների, քանի որ վերաբերում է Կովկասում ազդեցության պահպանման երկարաժամկետ շահերին։ Մոսկվայի վերջնական նպատակն է պահպանել ազդեցություն Հայաստանի ու Ադրբեջանի վրա ու ղարաբաղյան հակամարտությունը գործածել միջոց՝ երկու երկրներում իր դիրքորոշումը ձևավորելու համար։ Հենց դա կդառնա առանցքային գործոն ՝ հակամարտության քաղաքականության ու անվտանգության էվոլյուցիայի համար։ Իսկ հակամարտությունը, առաջիկա ամիսներին, ըստ երևույթին, ավելի պայթյունավտանգ կդառնա։

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ